Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սսա

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը  հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

47-ամյա մասնագետն այս տարվա հունիսին էր պայմանագիր կնքել «Արարատի» հետ։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել էր Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրել Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:

--00—ԻԴ