Արևիկ Ավոյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի N1121-Ա որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արևիկ Ավոյանը։

Կոմիտեն ներկայացրել է նորանշանակ տեղակալի կենսագրությունը:

Արևիկ Ավոյանը մասնագիտությամբ իրավաբան է:

2016 թվականին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 2022-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ստացել իրավաբանի բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան։

Մասնագիտական գործունեության ընթացքում իրավաբան-փորձագետ է եղել տարբեր ծրագրերում (ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանին», ՄԵծ Բրիտանիայի Կառավարության «Աջակցություն Հայաստանի Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հարցում»)։
2017-2019թթ․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես նախարարի օգնական, 2019-2021թթ-ին՝ իրավական ապահովման վարչության Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար։

2021-2022թթ-ին եղել է «Թվային Հայաստան» հասարակական կազմակերպության իրավական թիմի ղեկավարը։

Մինչ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակվելը Արևիկ Ավոյանը աշխատում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես իրավաբան։

--00--ԱՀ