ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

պն

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Քարվաճառի և Տավուշի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նա ադրբեջանական կողմի պնդումները որակել է ապատեղեկատվություն։

--00--ՀԱ