Հայ գերիների բռնությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Մելանի Ջոլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Իշխանասարում հայ գերիների գնդակահարման տեսանյութի մասով։

«Խորապես անհանգստացնող են հաղորդագրությունները, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին։

Նման բռնությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության»,- ասել է Մելանի Ջոլին։

--00—ԼՄ