Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սահման

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:

--00—ԼՄ