Եվրոպան, փոխանակ դատապարտի հայ ռազմագերիների գնդակահարությունը, դիֆերամբներ է ձոնում Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News           

Եվրոպան, փոխանակ դատապարտի հայ ռազմագերիների գնդակահարությունը, դիֆերամբներ է ձոնում Ալիևին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Վերելք» վերլուծական և տեղեկատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, Փաշինյանն իր հարցազրույցով հանրությանը պատրաստում էր զիջումների, վարչապետի ընտանեկան թերթը այսօր բացահայտել է դրանք՝ շարադրելով Ադրբեջանի կողմից պահանջվող 5 կետերը։

Ըստ փորձագետի՝ արժեքները, ժողովրդավարությունը միջազգային հարաբերություններում չեն կարող առաջնային դեր խաղալ, քանի որ ուժային կենտրոնները առաջնորդվում են իրենց շահերով, ավելին՝ Ադրբեջանը ավելի կարևոր է Արևմուտքի համար, քան Հայաստանի ժողովրդավարությունը։

--00—ԱՊ