ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարության դեպքը: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այս տեսանյութի դեպքը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 

Եթե ​​հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,-հայտարարել է Պիտեր Ստանոն։

--00—ԼՄ