ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն ու Վիլեն Գաբրիելյանը մեկնել են Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1_web-1.jpeg

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, հոկտեմբերի 2-4-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)  են գործուղվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Վիլեն Գաբրիելյանը:

Նրանք Բրյուսելում կմասնակցեն «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառմանը:

Օրապահիկը կվճարվի բյուջեի հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կկտարի հրավիրող կողմը:

--00—ԶՀ