Եթե դաշնակիցը նույնիսկ գումարի դիմաց զենք չի տալիս, նշանակում է՝ Փաշինյանն անվստահելի գործընկեր է

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News           

Առնվազն տարօրինակ է, երբ պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում երկրի ղեկավարը հայտարարում է, որ մենք փող ունենք, բայց մեզ ոչ մեկ զենք չի վաճառում: Դա պետական գաղտնիք է պարունակում, ժամանակ հետո իրավական գնահատական պետք է տրվի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դաշնակից երկրները մեզ զենք չեն տրամադրում, չնայած որ հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարվել:

Նրա խոսքով, եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ մեզ ոչ մեկ զենք չի վաճառում, ապա դա խոսում է իր անճարության մասին, նշանակում է, որ Փաշինյանը չի կարողանում կատարել իր պարտականությունը՝ ապահովել երկրի անվտանգությունը:

«Եթե զենք չես կարողանում ձեռք բերել, ուրեմն թող գան այնպիսի մարդիկ, որոնք կարողանում են: Անկախ ՀՀ-ի պրակտիկայի մեջ նման բան չի եղել, երեք նախագահներն էլ կարողացել են զենք գնել: Եթե դաշակիցը զենք չի տալիս, այն էլ գումարի դիմաց, գուցե այդ դաշնակիցը պրոբլեմներ է տեսնում այսօրվա ղեկավարի նկատմամբ, սա ցույց է տալիս, որ Փաշինյանն անվստահելի գործընկեր է»,- ավելացրեց Հակոբյանը:

 --00—ԱՊ