Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղին հարակից դաշտերում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News   

․

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 29-ին, ժամը 11։48-ին տեղեկություն է ստացել, որ Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղին հարակից դաշտերում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

--00--ԱՀ