Դատախազության պաշտոնյան ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

screenshot_8_v1_1.thumb_.jpg

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ավատվելու վերաբերյալ դիմումը, գլխավոր դատախազ Աննա Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3–ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Վաղինակ Ջանազյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել, այնուհետև ավագ դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ 2021–ից Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։

--00—ԶՀ