Գագարին գյուղի սկզբնամասում այրվում է 15 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի սկզբնամասում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 15 հա խոտածածկույթ։ 

--00—ԻԴ