Հայաստանը Հնդկաստանից մոտ 270 մլն դոլարի ռազմամթերք ձեռք կբերի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

timthumb.jpg

Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի՝ Հայաստան արտահանման հրաման է ստորագրել, քանի որ ասիական երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ: Այս մասին գրում է EconomicTimes-ը ՝ հղում անելով DefenceIndia-ին (Հնդկաստանի ՊՆ) ։

Լրատվամիջոցը նշում է, որ երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք:

Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար:

--00—ԶՀ