Դատավորների միությունը շարունակում է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

photo_2022_09_29_11_10_47.thumb_.jpg

Սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Սեփխանյանի, անպարտ է ճանաչել և հռչակել է դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:

Դատավորների միությունը շարունակելու է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրև ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ և դատավորը հիշյալ մեղադրանքով տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ:

--00—ԶՀ