Թագուհի Թովմասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․

«Այսօր սիրով հյուրընկալեցի բարեկամ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Անն Լույոյին:

Քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային հարցերը։ Անդրադարձանք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի օրինակելի մասնակցությանը, որը հնարավորություն է տալիս արագ արձագանքել իրավախախտումներին և ձեռնարկել համապատասխան քայլեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»։

--00—ԼՄ

Տեսանյութեր