Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է։ Արդարացման որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

Մայիսի 7-ին դատավոր Բորիս Բախշիյանն ազատ էր արձակվել։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատավորը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:

--00—ԼՄ