Սամվել Բաբայանն հրավիրում է Շառլ Ազնավուրի հրապարակ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սամվել բաբայան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրում է․

«Հարգելի´ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ,

Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ։

Իմ արցախաբնակ հայրենակիցներին ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում եմ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։

Կներկայացնեմ ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականն ու բոլորիս համատեղ քայլերը, կպատասխանեմ մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում ինձ ուղղված հարցերին։

Արցախից դուրս ապրող իմ հայրենակիցներին առաջարկում եմ իրենց հարցերն ու մտահոգություններն ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ @Սամվել_Բաբայանի_մամուլի_ծառայություն ֆեյսբուքյան էջին, որոնց անպայման կանդրադառնամ հանդիպման ընթացքում»։

--00--ԱՀ