Չգիտեմ՝ որդիս անհետ կորա՞ծ է, զոհվա՞ծ, թե՞ գերեվարված․ Վերին Շորժայի ձորակներում լիքը դիեր կան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News   

Պարոն Փաշինյան, ժողովուրդը հուսալքված է, Դուք, որպես նախկին զինվորի հայր, զինվորի ծնող, Ձեր խոսքն ասեք մեզ, մեր ժողովրդին։ ՀՀ պաշտպանության նախարարության առջև կազմակերպված բողոքի ցույցի ընթացքում նշեց անհետ կորած զինծառայող Սերյոժա Ղազարյանի ծնողը։

«Ես դիմել եմ անգամ Կարմիր խաչին, նրանք ինձ ասացին, որ երկկողմանի ստույգ պատասխաններ պետք է ունենանք, որպեսզի զինվորների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրենք», - ընդգծեց անհետ կորած զինծառայողի հայրը։

«Չգիտեմ՝ որդիս անհետ կորա՞ծ է, զոհվա՞ծ, թե՞ գերեվարված, Վերին Շորժայի ձորակներում լիքը դիեր կան», - վրդովվեց ակցիայի մասնակիցը՝ ավելացնելով, որ եթե պատշաճ օգնություն ժամանակին ցուցաբերեին տղաներին, նրանք հիմա փրկված կլինեին։

 

--00—ԱՊ