Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը․ցավոք՝ դրական պատասխան չկա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ֆֆ

Ադրբեջանի կողմից դրական պատասխան չկա՝ արդյո՞ք ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ՄԱԿ-ում ունեցած իր ելույթին։

«ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես մի պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է, կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ցավոք՝ դրական պատասխան չկա։ Հարց․ ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը։

--00—ԻԴ