Անգրագետ ելույթ էր, տապալեց ՀՀ-ի խնդիրները ներկայացնելը. փորձագետը` ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Որքան կարելի է ենթադրել առկա հատվածական տեղեկություններից, Փաշինյանը խոստացել է ինչ-որ բաներ նաեւ Ռուսաստանի միջնորդությամբ։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։

Ելույթում, ի թիվս այլնի, Փաշինյանը նշել էր. «Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքերով՝ հիմա և մինչեւ այդ Փաշինյանը, իր տված խոստումներին հակառակ, փոխել է դիրքորոշումը. «Եվ քանի որ չի ուզում դրանք անել, Ադրբեջանը հարձակվում է, Ռուսաստանը դիրքորոշումը շատ ավելի մեղմ է լինում, քան պետք է լինի։ Այս համատեքստում, այսպես ասած, Ադրբեջանի պահանջները ստացվում են ավելի լեգիտիմ, չնայած պարզ է, որ Ադրբեջանը ոչ մի լեգիտիմ պահանջ էլ չունի։ Բայց խոստացածի ֆոնին ստացվում է, որ պայմանավորվածություններ կան, որոնք խախտվել են»։

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանն իր ելույթում, «միջազգային գործընկերներ» նշելով, նկատի է ունեցել Ռուսաստանի Դաշնությանը կամ ՀԱՊԿ-ին, որովհետեւ միշտ նրանց է ակնարկում. «Դժվար թե ուրիշին այս համատեքստում հիշատակեր» «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատողն ասաց, որ ՄԱԿ-ի ամբիոնից ուրիշ մակարդակի խոսքեր պետք է լինեն։ «Ոչ թե «կրուտիտներ», անգրագետ ելույթներ և այլն։ ՄԱԿ-ի ամբիոնից պետք է խոսել ինքնիշխանությունից, հարձակումներից, տարածաշրջանային խնդիրներից, բայց այլ մակարդակով, դետալացված, ներկայացվել ելքերն իրավիճակից։ Ինքն ինչ-որ մեսիջներ հղել։ Այն մեսիջները, որոնք ինքը հասկանում է, ենթադրում է, որ գործընկերները կհասկանան։ Բայց նորից եմ ասում, շատ ցածրորակ էր։ Ինչի համար ինքն օգտագործել էր ՄԱԿ ամբիոնը, դրա համար համար գոյություն ունի դիվանագիտությունը։ Իսկ սա հանրային ելույթ էր ամբողջ աշխարհին ուղղված։ Պարզ է, որ դա այդ ամբիոնը տալիս է հնարավորությունը Հայաստանի համար օրհասական խնդիրներ ներկայացնել։ Եվ այդ հնարավորությունն ինքը տապալել է», - եզրափակեց Միքայելյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ