Եթե Փաշինյանը զենք չի կարողանում բերել, ուրեմն փաստում է, որ երկիրը չի կառավարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Եթե Փաշինյանը զենք չի կարողանում բերել, ուրեմն փաստում է, որ երկիրը չի կառավարում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Հայրապետյանի համոզմամբ, Ալիևը շտապում է, քանի դեռ հայ ժողովրդի վախը բռնել է։

Ադրբեջանագետի պնդմամբ, ներկայումս Ալիևի համար պահը հարմար է պատերազմի համար, քանի որ Հայաստանը կառավարում են թուլակամ մարդիկ, որոնք ոչ մի որոշում չեն կարողանում կայացնել, հանդես են գալիս հակասական վարքագծով։

Հայրապետյանը, խոսելով պատերազմի հավանականության մասին, նշեց, որ Հայաստանը կարող է տարածքային կորուստներ անել, և այդ աղետից խուսափելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ռեսուրսները, պետությունը կանգնեցնել ռազմական ռելսերի վրա և մինչև վերջ դիմադրել թշնամուն։

--00—ԶՀ