Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» ԲԲԸ-ի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

83955_b.jpg

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» ԲԲԸ-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։ Արտադրական տարածքի մոտ 150 քմ հատվածում այրվել է 120 քմ իզոգամ, ջերմահարվել է 6 հաստոց և փլուզվել տանիքի երկաթբետոնե ծածկը՝ մոտ 120 քմ: Հրդեհված շինության տարածքում առկա է փլուզման վտանգ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է քաղաքապետարանի երկու ջրատար:

--00—ԶՀ

Տեսանյութեր