Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը երկրորդ գոլն է ընդունում Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

9-1-750x375.png

69-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը 3-րդ գնդակն ուղարկեց Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Ուկրաինայի ընտրանուն:

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, մեր ընտրանին երկրորդ գոլը բաց թողեց:

Հիշեցնենք՝ առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին, գրում է armsport.am-ը:

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտ տարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց:

Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը:

Գոլից հետո մեր թիմը պարբերաբար գրոհներ էր ձեռնարկում, բայց խաղի տեմպն ընդհանուր առմամբ ընկավ. թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով:

--00—ԶՀ