Ադրբեջանն իր սադրանքի հետևանքով վնասներ է կրել․ 3 վիրավոր ունեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

սահման

Ադրբեջանի սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը։ Այդ երկրի ՊՆ-ն հայտարարություն է տարածել 3 վիրավոր ունենալու մասին, վիրավորում են ստացել Ռաշադ Ամանուլաևը, Ռուհիդ Ռահիմզադեն և Ռավան Ջավադովը, գրում է «Փաստինֆ»-ն։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, և որ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: 

--00—ԼՄ

Տեսանյութեր