Բաքուն կոչ է անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

download.jpg

Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից։

«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրմանը։

Այս դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը, որը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստում։

--00—ԶՀ