Փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում․ Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

քոաս

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ 

«Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները (ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն) զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ևս խոստովանում են (տե՛ս, օրինակ, ՄԱԿ-ում կապիտուլյանտի վերջին ելույթը), որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստվում Հայաստանի վրա։

Նորից եմ կրկնում. փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում (մի քանի օրով սփյուռքում եմ ու իմ աչքով տեսածն եմ ասում)։ Անհրաժեշտ է սակայն հեռացնել նրանց, որոնք ոչ միայն ունակ չեն այդ ռեսուրսը կառավարել, այլև չեն ուզում պայքարել։

Ուստի անհրաժեշտ է, որ այլևս ոչ լեգիտիմ հանդիսացող դե-ֆակտո իշխանության հեռացումը հանդիսանա լիարժեք ձևակերպված հանրային պահանջ։ Այստեղ ամեն մեկն ունի իր անելիքը։
Այս ֆոնին նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը կարևորագույն քայլ է»։ 

--00—ԻԴ

Տեսանյութեր