Փաշինյանը կամուրջները այրել է, հնարավոր չէ համագործակցել նրա հետ. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News       

Փաշինյանը կամուրջները այրել է, հնարավոր չէ համագործակցել նրա հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, Փաշինյանը բաց է թողել ազգին համախմբելու պահը, ինքնակամ պետք է հեռանա, իսկ մենք հիմա, ինչպես երբևէ, ազգային միասնականության անհրաժեշտություն ունենք։

Ըստ քաղաքագետի՝ դա է մեր հաղթելու և հաջողության հասնելու միակ ճանապարհը։ Պողոսյանի պնդմամբ, Փաշինյանը ՄԱԿ-ում չասեց, թե ինչ է անելու Հայաստանը, չասեց, որ Հայաստանը պատրաստվում է վերականգնվել, ոտքի կանգնել և ազատագրել իր տարածքները, դա ավելի շուտ ելույթ էր եթեների մասին, իսկ ի՞նչ է նշանակում «եթե քարտեզը տան»։

Բանախոսը նաև նկատեց, որ «ինչ կա՝ տանք պրծնենքի» մոտեցումը չաշխատեց, խաղաղություն չի լինելու, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ այստեղ հայեր ապրեն։

 --00—ԱՊ

Տեսանյութեր