Մինչև տարեվերջ Հանրապետությունում շահագործման կհանձնվի ևս 500 բնակարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

14

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից իրականացվող համապատասխան ծրագրով ՀՀ-ում հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռքբերելու համար արդեն վկայագիր է ստացել 44 շահառու, իսկ մինչև տարեվերջ կտրամադրվի ևս 31 ընտանիքի: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը՝ ընդգծելով, որ ծրագրի շահառու են հանդիսանում 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքները:

«Բնակապահովման նպատակով Կոմիտեին է ներկայացվել շուրջ 5900 դիմում: Հիշեցման կարգով հավելենք նաև, որ փաստաղթերն ընդունվելու են մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: Բնակապահովման ծրագիրն իրականացվում է բալային համակարգով՝ առաջնահերթությունը որոշվում կարիքների գնահատման միջոցով: Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքներին ավելի քան 1000 բնակարան է տրամադրվել, որից 472-ը նորակառույց բնակարաններ ու բնակելի տներ են»,- հայտնեց Ա. Մանգասարյանը՝ հավելելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 500 բնակարան՝ մեծամասնությունը Հանրապետության շրջաններում:

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջին փուլով նախատեսվում է Իվանյան համայնքի տարածքում կառուցվող շենքերում բնակարաններ տրամադրել Հադրութի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված ընտանիքներին:

Ըստ Ա. Մանգասարյանի՝ Ստեփանակերտում շարունակվում է 1300 բնակարանի, իսկ շրջաններում՝ 1600 բնակելի տան շինարարությունը:

--00—ԻԴ

Տեսանյութեր