Հարևան շենքի բնակիչը գողություն էր արել Մոլդովական փողոցի շենքերից մեկում ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 9-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Մոլդովական փողոցի մի բնակչից: Ըստ նրա` առավոտյան տնից դուրս էր եկել, իսկ երեկոյան վերադառնալով՝ նկատել էր, որ տնից գողություն է կատարվել: Տարել էին փող, ոսկյա զարդեր ու բջջային երկու հեռախոս:

Դեպքի վայր մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Պարզվեց՝ տան մուտքի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ:

Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, իրականացվել էին մի շարք միջոցառումներ: Գործի էին անցել բաժնի քրեական հետախույզները, և արդեն հաջորդ օրը` սեպտեմբերի 21-ին, նրանց օպերատիվ աշխատանքը արդյունք տվեց։ Ստացվեց տեղեկություն, որ բնակարանային գողությունը կարող է կատարած լինել հարևան շենքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Հենց Մոլդովական փողոցում էլ ցերեկվա ժամը 1-ին նա ձերբակալվել է ու ներկայացվել քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ