Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

4

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս-Կազբեգի» անցակետում մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել։ Яндекс.Карты ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի ժամը 12:00-ի դրությամբ մեքենաների շարանը ձգվել է 9 կիլոմետր։

Արդեն սահմանը հատած քաղաքացիներն ասում են, որ 6-ից 18-ը հերթ են կանգնել, գրում է news.ru-ն:

Ինչպես նշում են սահմանին հերթի մեջ գտնվողները, շատերը, ովքեր ցանկանում են հասնել Վրաստան, անցակետ են գալիս հեծանիվներով և սկուտերներով՝ այդպիսով խնայելով ժամանակը։ Երկու պետությունների սահմանը ոտքով հատելն արգելված է, սակայն շարժական փոխադրամիջոցներն արգելված չեն։

--00—ԻԴ

Տեսանյութեր