Հունգարիան «հետամուտ չի լինի» ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News           

,

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ կարմիր գիծ Է»,-ասել Է Սիյյարտոն:

Նա ընդգծել Է, որ Հունգարիայի իշխանությունները չեն ցանկանում հունգարացիներին պարտադրել՝ վճարելու Ուկրաինայի հակամարտության համար, որին իրենք մասնակից չեն: «Իհարկե, եթե լինի նախագիծ, մենք կմասնակցենք քննարկումներին, բայց մենք մեր համաձայնությունը չենք տա ոչ մի բանի համար, ինչը կհակասի մեր ազգային շահերին»,-հավելել Է նախարարը:

Նաեւ նա հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ «Ռոսատոմ»-ի հետ պարտավորագրի շրջանակներում մինչեւ 2030 թվականը Հունգարիայում ատոմային Էլեկտրակայան կառուցելու գրաֆիկ կազմելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

--00--ԱՀ