Տիգրան Ավինյանը 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հայաստանի նախկին փոխվարչապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու արտահերթ նիստում 44 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ: 

Հիշեցնենք, որ 2023 թվականի սպասվող քաղաքապետի ընտրություններում Տիգրան Ավինյանը լինելու է ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածուն:

--00—ԼՄ