Բաքու-Բաթումի չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

Բաքու-Բաթումի J2-9227 չվերթն իրականացնող Buta Airways ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն որոշել է հարկադիր վայրէջք կատարել Թբիլիսիի այլընտրանքային օդանավակայանում։ Այս մասին հայտնել  է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունը նշել է, որ դրա պատճառը Բաթումիի օդանավակայանի տարածքում եղանակային վատ պայմաններն են եղել:

«Embraer 190 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում ժամը 09:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ