Fly Arna-ն գործարկել է երկրորդ Airbus 320 ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ֆլայ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը՝ ներառյալ սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Սոչի-Երեւան չվերթները։

«Որպես ազգային ավիաուղիներ՝ մեզ համար առաջնային է մեր ուղեւորների հարմարավետությունը և նրանց համար հնարավորինս հաճելի թռիչքի փորձառության ապահովումը։ Երկրորդ ինքնաթիռի համալրմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք տալիս այսօրվանից օգտվել ամենահարմար ժամերին ճամփորդելու առավելությունից՝ շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա եւ 3 անգամ՝ դեպի Սոչի: Ճամփորդությունն էլ ավելի հաճելի դարձնելու համար թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի եւ այլ ժամանցային ծրագրերի ցանկը։ Խոսելով հարմարավետությունից՝ նշեմ, որ մեր թռիչքների ժամանակ ուղևորները նաև ունեն օդանավի Sky Café-ի ուտեստների տեսականուց իրենց սնունդը ընտրելու առավելություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

--00--ԱՀ