5 կետով հակիրճ արձանագրեմ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի խոցելի, Հայաստանի շահերին հակասող թեզերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը գրում է. 

«Կարևոր անդրադարձ՝ ՆՓ-ի երեկվա ելույթին:

Եթե Հայաստանը լիներ քաղաքական անցում կատարած միջին վիճակագրական արևելաեվրոպական պետություն, որը չունի տարածքային կոնֆլիկտ, էթնոքաղաքական գոյաբանական հակամարտություն և իր գերխնդիրը ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն է կամ՝ դեմոկրատական կոնսոլիդացիան, տնտեսական զարգացումը, կլիմայական ֆինտերը ապա ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում Հայաստանի ներկայացուցչի երեկվա ելույթը կդիտարկվեր որպես մասնագիտական SWAT անալիզի կամ Case Study-ի լավ ու հաջողված հումք:

Բայց քանի որ դա ընդամենը պատրանք է, նրանք վաղուց չեն տիրապետում իրավիճակին և իրենց քաղաքական ճակատագիրը պայմանավորված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելով, 5 կետով շատ հակիրճ արձանագրեմ նիկոլ փաշինյանի երեկվա ելույթի խոցելի, Հայաստանի շահերին հակասող թեզերը.

1- պետության ներկայացուցիչն իրավունք չունի վիճարկել սեփական տարածքի թվերը կամ թեկուզև մանիպուլյատիվ առաջարկի տեսքով, ցանկացած բնույթի առաջարկ անել քարտեզ ներկայացնելու վերաբերյալ: Դա գավառական/գեղչկական հնարք է, որով չես համոզի միջազգային հանրությանը՝ ադրբեջանին ճանաչել ագրեսոր,

2- Հայաստանը դելիմիտացիա չի արել և իր տարածքի մետրաժը 29.800 քկմ չէ, ուստիև ցանկացած թիվ հրապարակելը չհաշվարկված քայլ է, պարունակում է հանրային ու ռազմաքաղաքական մեծ ռիսկեր, Օվերտոնի պատուհան է կամ ասպարեզ նետված խոսույթի մանիպուլյացիա,

3- հաստատեց և ընդունեց, որ ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը միֆ էր, ընդունեց, որ տապալել է Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական անվտանգությունը,

4- առանց անվանարկելու բողոքեց (նվնվաց) ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ ադրբեջանին հավելյալ հնարավորություն տալով մերձենալ Մոսկվայի հետ,

5- ոչ մի անդրադարձ թուրքիայի թշնամական քաղաքականությանը, որի նախագահ էրդողանը Նյու Յորքում Հայաստանից ունեցած «պահանջների» մասին խոսեց ֆաշիստական, ագրեսիվ ու ոչ պատշաճ բառամթերքով ու տոնայնությամբ:

ՀԳ- Էջմիածնում «Կոնկլավը» դրսևորեց պետական բարձր մտածողություն և կեցվածք՝ «ներսից» չհարվածելով պետության ներկայացուցչի դիրքերն ու սպասելով ելույթի ավարտին:

ՀԳ-2- Իսկ դու՝ թշնամու օրակարգ սպասարկող իշխանություն, հազիվ դեսպան բրդող մեբելչիկ պահես կողքդ: Հող կերեք կամ իջեք հայաթ՝ քարկտիկ խաղալու (թեև հայաթում դժվա՜ր ձեզ հանդուրժեն), պետությունը ձեր խելքի բանը չէ»:

--00—ՄՄ

Տեսանյութեր