Հակառակորդի կրակը լռեցվել է․ հայկական կողմում կորուստներ չկան․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հայ զինվոր

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

--00--ԱՀ