Նորաբակի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիրքեր է ավելացրել անցյալ տարվանից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

Ն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ վարչական բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինուժն իր մարտական դիրքերն ավելացրել է, սակայն հայտնի չէ, թե քանիսով։ Այս մասին 24News-ին ասաց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։ Նորաբակի ղեկավարն ասաց, որ մինչև այս ամսվա վերջին խոշոր բախումներն արդեն իսկ ավելացվել էին դիրքերը, անցյալ տարվանից, երբ արդեն ադրբեջանական զինուժը ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացվում են զբաղեցրած տարածքներում։

Ասատրյանի խոսքերով, վերջին բախումների հետևանքով հակառակորդը նոր առաջխաղացում չի ունեցել գյուղի ուղղությամբ, 2 օր է՝ կրակոցներ չկան։ Բացի այդ, ադրբեջանական կողմի սեպտեմբերյան հրետակոծությունների հետևանքով գյուղի խոտհարքը մեծամասամբ այրվել է։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր