Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry» և «Ford Transit» ավտոմեքենաները․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

83892_b.jpg

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։
--00—ԶՀ