Ֆինլանդիան արգելանք է դրել Ռուսաստանի գործարարների ակտիվների վրա. Helsingin sanomat

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

14

Ռուսաստանցիներ Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին պատկանող ակտիվների վրա արգելանք Է դրվել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդում է երկրի Helsingin sanomat խոշորագույն թերթը:

Թվարկված բոլոր գործարարներին Եվրամիության պատժամիջոցների ցուցակում են մտցրել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով: «Իշխանությունը նոր որոշումներ է ընդունել օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին: Որոշումները վերաբերում են Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին, որոնք գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Արգելանքը նշանակում է, որ ունեցվածքը չի կարող գրավ դրվել կամ վաճառվել առանց դատական պրիստավի թույլտվության, ճշտում Է հրատարակությունը:

Պրիստավները Ֆինլանդիայում արգելանք են դրել «Յանդեքս»-ի  ակտիվների վրա, ճշտում Է հրատարակությունը: «Յանդեքս»-ը Yango տաքսիներն է կառավարում Ֆինլանդիայում եւ տվյալների մշակման կենտրոն ունի Մյանտսյալյա քաղաքում: Գարնանը Yandex Oy ֆիննական ընկերությունն անունը փոխել Է Global DC Oy, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00—ԻԴ