ԱՄՆ-ը չի նայելու մեր ՀԱՊԿ անդամակցությանը, եթե օգնելու ցանկություն ունենա. Լևոն Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

ԱՄՆ-ը չի նայելու մեր ՀԱՊԿ անդամակցությանը, եթե օգնելու ցանկություն ունենա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ամենածանր հարվածն է հասցրել անկախությանը։

Ըստ նրա՝ հիմա անկախությունը կորցնելու շեմին ենք հայտնվել, քանի որ իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ անկախությունը պետությունը հզորացնելու և կայացնելու համար է, իսկ նրանք դրա փոխարեն շարժվեցին դա պոզայի և ցուցադրականության վերածելու ճանապարհով։

 --00—ԱՊ