Պուտինը Երևանին և Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ֆ

Ռուսաստանը Բաքվին և Երևանին կոչ է անում պահպանել հրադադարը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեզ մոտ գտնվող պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Ավելի վաղ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայտնում է RT-ն։

--00—ԻԴ