Հայաստանը գնդակ է դարձել, ով ուզում` տշում է, իշխանությունը միտված է արևմուտք գնալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News 

          

Նենսի Փելոսին ուղերձ տվեց՝ դուրս եկեք ՌԴ ազդեցության գոտուց և մաս կազմեք արևմուտքին, թե ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց ՀՀ իշխանություններն արդեն իսկ մեսիջներ են տալիս, որ հայ-ադրբեջանական պատերազմում ռազմական գործողությունները դադարեցվեցին ԱՄՆ-ի շնորհիվ, ինչն իրականությանը չի համապատասխանում, որովհետև ռազմական գործողությունները դադարեցվեցին ի շնորհիվ ՌԴ-ի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ՀՀ այցին:
Անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած երկու՝ բաց և փակ  նիստերին՝ Բադալյանը նշեց, որ ՄԱԿ-ի նիստը ՀՀ-ին ոչինչ չտվեց, ուղղակի ՄԱԿ-ի պատմության մեջ մնաց, որ այդպիսի հարց է քննարկվել, ինչպես միլիոն այլ հարցեր, պատճառը, ըստ նրա, այն է, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ անդամ երկրների հետ ոչ մի աշխատանք չեն տարել:
«Ադրբեջանին ու արևմուտքին պետք է միջանցք, որը չպետք է վերահսկվի ռուսական զորքերի կողմից: Իրանը միջանցք թույլ չի տալու և հնարավոր է պատերազմի վերածվի, եթե Իրանի զորքը մտավ, դուրս հանել հնարավոր չէ: Հայաստանը գնդակ է դարձել, ով ուզում՝ տշում է, իշխանությունը միտված է արևմուտք գնալ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ