Աստանայի կենտրոնական զբոսայգում պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդի պատվին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հըտը

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաեւն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է սենատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աշիմբաեւը նաեւ ցավակցություն է հայտնել թագավորին Տոկաեւի անունից:

Չառլզ Երրորդը երախտագիտություն Է հայտնել հանգուցյալի նկատմամբ նման բարի վերաբերմունքի եւ ուշադրության համար՝ ամենալավ մաղթանքներ ու շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին»,-նշել են մամուլի ծառայությունում:

Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունը կանցկացվի սեպտեմբերի 19-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00—ԻԴ