Որպես ԵԱՀԿ նախագահ եւ Հայաստանի վաղեմի բարեկամ՝ կաջակցենք ԼՂ հակամարտության տեւական լուծմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

փել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ խոսելով  Հայաստան իր այցի նպատակների մասին։

«Այսօր ես գլխավորում եմ Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր նվիրվածությունը Հայաստանում եւ Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը եւ ժողովրդավարական կառավարմանը:

Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության անդամների եւ իրավապահ մարմինների հետ հանդիպումների ժամանակ մենք կփոխանցենք Միացյալ Նահանգների ամուր եւ շարունակական աջակցությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի կազմակերպության նախագահ եւ Հայաստանի վաղեմի բարեկամ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության տեւական լուծման հարցում», - ասել է Նենսի Փելոսին։

--00—ԱՊ