Խոնարհվում եմ ԱԺ դիմացի 16 հազար մարդու առջև. իրենց անհանգստությունները փարատվեցին ու էլ չեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Զենքը արևածաղկի յուղ  ձեռքբերել չէ, բարդ գործընթաց է, կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարենք, բայց այս պահին զենքի խնդիր չունենք: Աշխարհին պետք է ակնհայտ լինի, որ մենք զենք ենք ձեռք բերում պաշտպանվելու նպատակով: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով կամավորության սկզբունքով ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը պատգամավորը նշեց, որ չպետք է 44-օրյա պատերազմի սխալները թույլ տալ, պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել. «44-օրյա պատերազմի ժամանակ, ով ասես գնաց պատերազմ, գիտեին 90-ականներն են՝ ավտոմատով կրակելու են, իրենց հերոս երևակայեն, բայց տեսան դաժան պատերազմ է, փախան եկան: Չպետք է ամեն մեկին թույլ տանք, որ գնան կռիվ, պետք է ընտրել նրանց, ովքեր եռամսյա զորավարժանքներին մասնակցել են»:

Խոսելով օրեր առաջ Ազգային ժողովի և Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիների բազմության մասին պատգամավորը նշեց, որ իր համար ևս անակնկալ է եղել այդքան մարդկանց ներկայությունը. «Այդ օրը ԱԺ-ի դիմաց հարգարժան մարդիկ կային, խոնարհվում եմ 16 հազար մարդու առաջ, որոնք երկրի ճակատագրով անհանգստացած եկել էին, բայց անհանգստությունները փարատվեցին ու հաջորդ օրը չեկան»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ