Սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Ադրբեջանում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

գֆ

Աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին՝ կարևորելով  տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը:

«Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։ Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»,-գրել է նա:

--00—ԻԴ