2 արկ ընկել է Կեչուտի ջրամբարը, Վայոց ձորում հյուրատներ են վնասվել, Սոթքում՝ 55-60 տուն․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում վնասվել են հյուրատներ, առողջարան: Երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարը: Վնասվել են ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ըստ նախարարի՝ Սյունիքի մարզում վնասվել են Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը, նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով տուժել են։

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում եղել են էլեկտրամատակարարման գծերի խափանումներ։

Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ ու մասնավոր մեքենաներ։

--00—ԼՄ