«Բաքուն Հայաստանին առաջարկել է մարդասիրական հրադադար հաստատել»․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Բայրամով Հայաստան

«Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել»,- չորեքշաբթի երեկոյան Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր երկիրը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացման և սրման մեջ», - ասել է նա։

Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։

Բայրամովն այսօր ընդունել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե «Հայաստանը խախտել է եռակողմ հայատարարությունների դրույթները», ինչպես նաև այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

--00--ԱՀ