ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում դեսպան Ռիկերը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը  երկկողմ և բազմակողմ ձևաչափերով,  ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը:

--00--ԱՀ