Սյունիքով անգլոսաքսերի հակաիրանական ճանապարհի հիմքը դրեց այս իշխանությունը. Ա. Գասպարյան

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News      

Սյունիքով անգլոսաքսերի հակաիրանական ճանապարհի հիմքը դրեց այս իշխանությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ, դոցենտ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի համոզմամբ, Վլադիվոստոկի համաժողովում Հայաստանը ներկայացված էր որպես տարածք, այլ ոչ թե պետություն, թերևս Ռուսաստանն էլ արդեն տևական ժամանակ դադարել է մեզ այդպիսին ընկալել։

Փորձագետի կարծիքով, իհարկե, ապաշրջափակումը, ճանապարհների գործարկումը դրական երևույթ է, բայց մենք պետք է հասկանանք, թե դա ինչ գնով է, արդյոք դրա համար անհրաժե՞շտ էր ջախջախվել պատերազմում, այդքան զոհեր ու տարածքներ տալ։

Աբրահամյանի պնդմամբ, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող փոխվել և Սյունիքը չի կարող օտարվել, իսկ եթե ինչ-որ ֆանտաստիկ իրականությունում այդպիսի սցենար զարգանա, ապա Իրանը զորքեր կմտցնի և կօկուպացնի Սյունիքը։

 

  --00—ԱՊ